Մոլեկուլյար-գենետիկ փորձաքննությունը Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւի հետքերն է գտել այն ավտոմեքենայում, որով վարձու մարդասպանները փախուստի են դիմել հանցագործության վայրից: Այս մասին գրում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Մասնագետները պարզել են, որ մեքենայից օգտվել են նաեւ մեղադրյալներ Անզոր Գուբաշովն ու Թեմիրլան Էսքերհանովը:

Գործով մյուս մեղադրյալների՝ Շադիդ Գուբաշովի եւ Համզաթ Բահաեւի հետքերը մեքենայում չեն հայտնաբերվել:

Դադաեւի փաստաբան Շամսուդին Ցակաեւի խոսքով, իրեն դեռեւս չեն հրավիրել փորձաքննության արդյունքներին ծանոթանալու: