ԱՊՀ անդամ երկրների վարչապետները Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում մոտ 40 փաստաթուղթ են ստորագրել։ Դրանց մի մասը վերաբերում է ՀՕՊ համակարգերին, առեւտրա-տնտեսական համագործակցությանը, հումանիտար կապերին, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական ոլորտին, իրավապահ ոլորտում փոխհամագործակցությանը։ Մասնավորապես վարչապետները որոշում են կայացրել 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրած ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագրի դրույթների իրականացման ընթացքի եւ մինչեւ 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման երրորդ փուլի իրականացման միջոցառումների պլանի վերաբերյալ։
Նիստում ստորագրվել են արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ հետեւանքների վերացման, ՀՕՊ միավորված համակարգերի ստեղծման եւ զարգացման ֆինանսական բնագավառների մասին փաստաթղթեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես նաեւ նիստի ավարտին հաստատվել է ԱՊՀ անդամ երկրների միջազգային էլեկտրական կապի ծառայություններում միջօպերատորական փոխադարձ հաշվարկների նախագիծը։




























