ԱՊՀ վարչապետների Խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2016թ. մայիսի 27-ին Ղրղզստանում։ Այս մասին Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը
«2016թ. նախագահությունը կանցնի Ղրղզստանի Հանրապետությւանը։ Ղրղըզ գործընկերները հրավիրում են Խորհրդի գարնանային նիստն անցկացնել իրենց հայրենիքում եկող տարվա մայիսի 27-ին։ Շնորհակալություն ենք հայտնում առաջարկի համար եւ ընդունում են այն»,- մեջբերում է Մեդվեդեւի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ եկող տարի լրանում է ԱՊՀ 25-ամյակը։ Նրա խոսքով՝ դ լավ առիթ է նորովի իմաստավորել նվաճումները եւ մտածել, թե ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել ԱՊՀ ներուժը։




























