Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են գարնանը մեկնարկած վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: 2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 317 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվել է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Հիշեցնենք, որ շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, պետք է հոգ տանեն բնակիչները:
Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաեւ անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից:




























