2015թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում 8,6 տոկոսով ավելի քիչ ամուսնություններ են գրացվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը՝ նշելով, որ այս տարի Հայաստանում 13120 ամուսնություն է արդեն գրանցվել:

Նրա խոսքով՝ միջին հանրապետականից ավելի բարձր թվով ամուսնություններ են գրանցվել Երեւանում, այնուհետեւ` Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում:

«Հայաստանի մնացած մարզերում գրանցվել են միջին հանրապետականից ցածր ամուսնություններ: Ցածր ցուցանիշներ են գանցվել Տավուշի, Սյունիքի մարզում, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում»,- ասաց Կարինե Կոյումջյանը: