Ուկրաինայի Սվատովո քաղաքում, հոկտեմբերի 29-ին, զորամասի պահեստում ռազմամթերքը պայթյունների ու հրդեհի պատճառը եղել է ազդանշանային հրթիռը, որը պահեստում է հայտնվել դրսից: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ճշտված տվյալներով, հրդեհի հետեւանքով վիրավորվել է Ուկրաինայի բանակի 4 զինծառայող, մահացել է երկու քաղաքացիական անձ:

Ավելի վաղ Լուգանսկի մարզի ռազմաքաղաքացիական վարճակազմի ղեկավար Գեորգի Տուկան հայտնել է, որ Սվատովոյից տարհանվել է շուրջ 200 մարդ:

Ռազմամթերքի պայթյունների պատճառով վնասվել է 5-հարկանի 9 շենք, 4-հարկանի 6 շենք եւ 3-հարկանի 20 շենք: Պայթյուններից հետո մի քանի տեղային հրդեհներ են բռնկվել, որոնք հաջողվել է մարել: Միջոցառումներ են ձեռնարկվում զինանոցում հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ: Տարհանվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցում, ծերանոցում եւ ինտերնատ դպրոցում գտնվողները: Քաղաքի շատ բնակիչներ սեփական մեքենաներով լքել են քաղաքը