ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով նոյեմբերի 2-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնակցելու է Հայ-ռուսական

միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի բացմանը:

Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան: