2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 21 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 2799 ամուսնալուծություն:

Ամենաշատ ամուսնալուծության դեպքերն արձանագրվել են Լոռու մարզում՝ 2,2 տոկոս:

«Ամուսնալուծությունների դեպքերը շատ են նաեւ Երեւանում, Կոտայքի մարզում: Մնացած մարզերում գրանցվել է միջին հանրապետականից ցածր ցուցանիշ: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Տավուշի  եւ Գեղարքունիքի մարզերում՝ 0,5 տոկոս»,-ասաց նա: