«Ոչ»-ի ճակատների միջեւ տարաձայնություններ չկան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ««Նոր Հայաստանի» եւ «Չեք անցկացնի» ճակատների միջեւ տարաձայնություններ չկան, երկուսս էլ պայքարում ենք իշխանափոխություն իրականացնելու եւ սահմանադրական փոփոխությունները մերժելու համար»,-ասաց Լևուն Զուրաբյանը` նշելով, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող 2 ճակատների միջեւ միայն մարտավարական տարաձայնություններ կան քաղաքացիական անհնազանդությունների կազմակերպման մեթոդների վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում է երկու ճակատ` «Նոր Հայաստան»-ը եւ «Չեք անցկացնի»-ն:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը», իսկ «Չեք անցկացնի» ճակատին` ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:
Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























