Սիրիական հարցով բանակցող կողմերը չեն ցանկանում թույլ տալ, որպեսզի ահաբեկիչները երկրում գրավեն իշխանությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ջոնը (Քերրին) բազմիցս է խոսել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, թե ինչպիսի տանջանքների է ենթարկվում սիրիացի ժողովուրդը, որքան արյուն է թափվել եւ որքան մարդիկ են կորցրել իրենց օջախներըմ կտրվել հայրենի վայրերից: Մենք ցանկանում ենք դադարեցնել այս իրավիճակը եւ թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները գրավեն իշխանությունը»,- բանակցություններից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Լավրովը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հինգշաբթի Վիեննայում սիրիական հարցով բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները: Ուրբաթ ռուսական կողմի նախաձեռնությամբ «քառյակին» միացել են եւս մի քանի երկրներ, այդ թվում՝ տարածաշրջանային խաղացողներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրանը, Իրաքը եւ Լիբանանը:




























