Երեւանի Մայիսի 9–ի փողոցում այսօր` հոկտեմբերի 30-ին, ժամը 22:00-ի սահմանում, բախվել են սիրիահայ Սարո Քավախյանի «Վոլքսվագեն» մակնիշի 34 NR 525 համարանիշով եւ ոստիկանության 121 II 13 համարանիշով ավտոմեքենաները, տուժածներ չկան, վնասվել են միայն մեքենաները:

NEWS.am-ի հետ զրույցում Սարո Քավախյանը նշեց, որ ոստիկանության ավտոմեքենայի վարորդի մեղավորությամբ են մեքենաները բախվել:

«Ես հանգիստ քշում էի, ուզում էի խաչմերուկից թեքվել, ոստիկանության մեքենան արագ եկավ ու չհասցնելով կանգնել` խփեց մեքենայիս: Հիմա ոստիկանները եկել եւ ուզում են ապացուցել, որ ես եմ եղել մեղավորը: Չգիտեմ, թե հարցը ոնց կլուծվի, բայց ես զարմացած եմ, որ այս աստիճանի սուտ կարող են խոսել հենց ոստիկանության աշխատակիցները»,-ասաց Սարո Քավախյանը:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն հրաժարվեցին դեպքի վերաբերյալ մեկնաբանություն տալ: