Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ այսօր եւ վաղը հանրապետությունում անկայուն եղանակը կպահպանվի։
Երեւանում ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 12-ից 14 աստիճան։ Երկրորդ եւ երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է -5 -7 աստիճան ցուրտ։
Հանրապետության բոլոր մարզերում, նոյեմբերին տեղումների քանակը նորմայից բարձր կլինի։
Լեռնային գոտիներում նոյեմբերին տեղումները կդիտվեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում եւ հովտային շրջաններում առանձին օրեր հնարավոր է՝ տեղումները դիտվեն եւ ձյան, եւ ձնախառձն անձրեւների եւ անձրեւների տեսքով։
Ամսվա առաջին տասնօրյակում հանրապետությունում կգերակշռի պարզ, առանց տեղումների եղանակային պայմաններ։ Առատ տեղումներ կդիտվեն ամսվա երկրորդ եւ երրորդ տասնօրյակում։



























