Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը «АА-» աստիճանից իջեցրել է «А+» աստիճանի։ Գործակալության կանխատեսումները նախկինի պես բացասական են։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Standard & Poor’s-ն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ գործակալության մասնագետների գնահատմամբ 2015թ. Սաուդյան Արաբիայի պետական բյուջեի պակասորդը կազմել է ՀՆԱ-ի 16 տոկոսը։ 2014թ. այդ ցուցանիշը 1.5 տոկոս էր։ Դա տեղի է ունեցել նավթի գների անկման պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն։




























