Լոնդոնի կենտրոնում Հելոուինի առիթով կազմակերպված երեկույթի մասնակիցները քարեր եւ աթոռներ են նետել տեղի բնակիչների բողոքներից հետո ժամանած ոստիկանների ուղղությամբ:
Mirror-ի փոխանցմամբ, արդյունքում մի քանի հոգի ձերբակալվել է:
Նշվում է, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները պահանջել են ավարտել տոնն ու ազատել փողոցները: Ըստ Gazeta-ի, սոցիալական ցանցերի միջոցով երեկույթին 13 հազար մարդ է հրավիրվել: 4 հազար հոգի հայտարարել է, որ մասնակցելու է տոնին:
Ոստիկանությունում հայտարարել են, որ անկարգությունների ընթացքում վնասվել են հարեւան շենքերն ու մի քանի ավտոմեքենա:





























