Փրկարարները Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման վայրից շատ հեռու 3 տարեկան երեխայի մարմին են հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի բանակի մի սպա:

«Մենք օդանավի կործանման հիմնական վայրից 8 կմ հեռավորությամբ 3 տարեկան աղջկա մարմին ենք գտել»,- սպայի խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը:

ՌԻԱ Նովոստիի-ի փոխանցմամբ, փրկարարները որոնողական աշխատանքների գոտին ընդլայնել են օդանավի անկման վայրից մինչեւ 15 կմ հեռավորությամբ: