Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում,  Գյումրիում հափշտակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քարոզչական պաստառը, որը փակցված է եղել Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատին:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հիմնավոր կասկածներ ունի, որ այս արարքը ռեժիմի հերթական հանցագործությունն է, որի նպատակն է խափանել իրեն եւ իր հեղինակած նոր սահմանադրությունը մերժող քարոզչությունը, ինչպես նաեւ որոշակիորեն խոչընդոտել այսօր՝ նոյեմբերի 1-ին, Գյումրիի Թատերական հրապարակում գյումրեցիների հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած քարոզչական հանդիպման  անցկացմանը: