Flydubai ավիաընկերությունը հայտարարել է ռուսական A321 օդանավի աղետից հետո Սինայի թերակղզու տարածքի վրայով թռիչքներ չիրականացնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է Аrabian Business կայքը:
Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ ղեկավարությունը հետեւում է ռուսական օդանավի կործանման հետաքննությանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ նման որոշում էին կայացրել նաեւ Air France, Lufthansa եւ Emirates Airlines ավիաընկերությունները: Այստեղ նշում են, որ չեն չեղարկելու չվերթները, պարզապես դրանք իրականացնելու են Սինայի թերակղզու տարածքը շրջանցող ուղիներով:





























