Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին գրում է DPA-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին եւ ականատեսներին: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ահաբեկչության զոհ են դարձել, մասնավորապես, հյուրանոցի տերը, մի քանի քաղաքական գործիչներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Հաղորդվում է նաեւ շուրջ 20 տուժածի մասին:

«Սահաֆի» հյուրանոցի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը: Ականապատ ավտոմեքենան մխրճվել է հյուրանոցի դարպասի մեջ, այնուհետեւ զինված անձինք կրակ են բացել շենքի տանիքից:

Ոստիկանության ներկայացուցիչ Աբդի Հասանը DPA գործակալությանը հայտնել է, որ հարձակվողները 6-ն են եղել: Ականատեսներից մեկի խոսքով, նրանք Սոմալիի զինծառայողների համազգեստով են եղել: