Հենց հիմա Լոռու մարզի մի շարք համայնքերում ձյուն է տեղում: Վանաձորի համար սա առաջին ձյունն է: Չնայած նրան, որ օդերեւութաբանները զգուշացրել էին նոյեմբերի 1-ին եւ 2-ին հանրապետության տարբեր մարզերում սպասվող ձյան տեղումների մասին, րոպեներ առաջ սկսված ուժեղ ձյունն այնուամենայնիվ անակնկալի է բերել վանաձորցիներին:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո վանաձորցիների մի զգալի մասը կրկին վերադարձել է փայտ վառելու ավանդույթին: Այն ձեռք բերել, սակայն, դեռեւս շատերը չեն հասցրել:

Ձյունը թեեւ դեռեւս չի նստում, սակայն նման տենպերով շարունակվելու դեպքում այն կարող է վնասել մարզի դեռեւս լիարժեք չավարտված գյուղատնտեսական աշխատանքներին: