Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեի շրջանում զինվորականները փակել են ճանապարհները եւ քուրդ բնակչությանը թույլ չեն տալիս գնալ քվեարկելու։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Evrensel կայքը, Լիջեի շրջանում թուրք զինվորականները փակել են դեպի ընտրատեղամսեր գնացող ճանապարհները՝ պնդելով, թե չանապարհին ականներ կան։

Նշվում է, որ ճանապարհներին արդեն մոտ 200 մեքենա է սպասում, որ գնան քվեարկելու։

Նշենք, որ Լիջեի շրջանում նախորդ ընտրություններում քրդական կուսակցությունը հավաքել էր գրեթե 95 տոկոս ձայն։