Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գնացել է ընտրատեղամաս եւ քվեարկել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Nokta պարբերականը, Թուրքիայի նախկին նախագահը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Այսօր ժողովուրդն է դատավորը լինելու։ Թող երկրի ու ազգի համար բարին լինի»,-ասել է Գյուլը։
Քվեարկության է մասնակցել նաեւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ընտրության էր գնացել ընտանիքի հետ։ Քվեարկությունից հետո Քեմալ Քըլըչդարօղլուն փողոցում զրուցել է տաքսու վարորդների հետ, նրանց հետ «սելֆի» արել եւ հեռացել։





























