Թուրքիայի Տրապիզոն քաղաքի տեղամասերից մեկում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վստահված անձը երեք անգամ քվեարկել է տարբեր մարդկանց փոխարեն։
Այս մասին տեղեկացնում է թուրքական BirGun պարբերականը։ Նշվում է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Տրապիզոնի տեղամասերից մեկի վստահված անձը բռնվել է երեք տարբեր մարդկանց փոխարեն քվեարկելու ժամանակ։
Մյուս վստահված անձանց կողմից բողոքներից հետո նրան հեռացրել են ընտրատեղամասից։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։





























