Եգիպտոսում ռուսական А321 օդանավի կործանման հետեւանքով զոհերի հիշատակին սուգը Սանկտ Պետերբուրգում երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 3-ը: «Fontanka.ru»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է Սանկտ Պետերբուրգի 132, երկրի այլ շրջանների (Նովգորոդ, Սմոլենսկ, Կարելիա, Կրասնոյարսկ) 80 բնակիչ, ինչպես նաեւ Ուկրաինայի 4 եւ Բելառուսի 1 քաղաքացի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սուգ է հայտարարել:





























