Միջազգային հանրության կողմից ճանաչված Թոբրուքի լիբիական կառավարությունն Իտալիային մեղադրել է ծովային սահմանները խախտելու մեջ: Սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում նշվում է, որ «իտալական երեք ռազմանավեր մտել են տարածքային ջրեր՝ առանց լիբիական կողմից համաձայնության»:
АНСА գործակալությունը, վկայակոչելով լիբիական աղբյուրներին, գրում է, որ նավերը շուրջ 55 կմ հեռավորությամբ մոտեցել են Բենղազի քաղաքի ափերին: Իտալիայի ԱԳՆ-ն առայժմ պարզաբանում չի տվել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իտալական ռազմանավերը մասնակցում են երկու երկրները բաժանող Սիցիլիական ծոցով միգրանտների ապօրինի փոխադրման դեմ պայքարի եվրոպական առաքելությանը:





























