Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Մալթայի խորհրդարանի պատվիրակությանն ու ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահին եւ բաց չի թողել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից բողոքելու առիթը:
Անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին՝ Ալիեւը հայտարարել է, որ քվեարկության ընթացքին հետեւելու համար հրավեր է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Սակայն կառույցը, հարցը չքննարկելով ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական հանձնաժողովում եւ տեղյակ չպահելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, կոպտորեն խախտել է իր մանդատն ու որոշել դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան:





























