«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները 12 երեխայի մահապատժի են ենթարկել՝ իրաքյան Մոսուլ քաղաքի ճամբարից փախչելու փորձի համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով քրդական Rudaw հեռուստաալիքին:

«ԻՊ-ի ծայրահեղականները առնվազն 12 երեխայի են սպանել: Նրանք մարտական պատրաստվածություն էին անցնում ռազմական ճամբարում եւ բռնվել են փախուստի փորձ կատարելիս: Սպանվածները 12-16 տարեկան են»,- ասել է Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին: