Թուրքիայի Ուրֆա նահանգի տեղամասերից մեկում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները «Կեցցե «Իսլամական պետությունը» բղավելով՝ հարձակվել են ընտրատեղամասի քուրդ դիտորդների վրա։

Այս մասին տեղեկացնում է թուրքական BirGun կայքը՝ շեշտելով, որ ընտրատեղամասում քուրդ դիտորդների վրա մոտ 100 հոգանոց խումբ է հարձակվել, ովքեր շեշտել են, որ իրենք ԱԶԿ-ից են՝ բացականչելով. «Կեցցե «Իսլամական պետությունը»։

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները։