Նոյեմբերի 1-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (պատուհանից երևում է, որ վերջինս ընկած է հատակին, չի շարժվում). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Մ. Է.-ի, իսկ նկուղում՝ Ս. Մ.-ի դիերը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրշեջ-փրկարարները ոստիկանների եւ ընթերականների ներկայությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով պատուհանի երկաթյա ճաղավանդակը` ներս են մտել բնակարան, որտեղ բնակարանի հյուրասենյակում հատակին հայտնաբերել են տարեց կնոջ` Մարուսյա Էլիչբեկյանի դին` բերանքսիվայր: 

Նշված տան նկուղում էլ հայտնաբերել են նրա ամուսնու` Սուրեն Միրզոյանի դին:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: