Թուրքիայում Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունները արեւելյան նահանգներում ավարտվել են։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ժամանակով 16:00-ին Թուրքիայի արեւելյան նահանգներում ավարտվել են ընտրությունները, իսկ արեւմտյան նահանգներում այն կավարտվի մեկ ժամ ուշ՝ 17:00-ին։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։





























