Մոլդովական DA հարթակի ակտիվիստները, որոնք շուրջ 2 ամիս ցույց են անցկացնում երկրի խորհրդարանի շենքի առջեւ, կիրակի հայտարարել են ստորագրություններ հավաքելու մտադրության մասին՝ նախագահի ուղղակի ընտրություններ անցկացնելու եւ Սահմանադրությունը փոփոխելու համար:

Շարժման ակտիվիստ, փաստաբան Անդրեյ Նեստասեն հայտարարել է, որ նախաձեռնող խումբն օրինագիծ է մշակել, որը ենթադրում է պատգամավորների թիվը 101-ից հասցնել 71-ի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Առաջարկվում է նաեւ նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնել: Բնակչությունը պահանջում է, որպեսզի պետության ղեկավարին ընտրեն ոչ թե պատգամավորները, այլ ժողովուրդը, եւ որպեսզի ժողովուրդը նախագահին պաշտոնաթող անելու հնարավորություն ունենա»,- ասել է Նեստասեն:

DA-ի ակցիային շուրջ 500 մարդ է մասնակցել: