Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ներկայացվել են բացված քվեատուփերի արդյունքները։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 46,7 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ նախնական պատկերը.
Արդարություն եւ զարգացում կուսակցություն-53,2 տոկոս
Ժողովրդա-հանրապետական կուսակցություն-23 տոկոս
Ազգայնական շարժում կուսակցություն-11 տոկոս
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-11,6 տոկոս։
Նշենք, որ այս պատկերը խիստ նախնական է, եւ կարող է փոխվել՝ կախված որոշակի նահանգների քվեարկության արդյունքներից։





























