Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ներկայացվել են բացված քվեատուփերի արդյունքները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 80 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ պատկերը․

«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն-50,1 տոկոս,

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-23,7 տոկոս,

«Ազգայնական շարժում» կուսակցություն-11,7 տոկոս,

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն-10,2 տոկոս։