Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ներկայացվել են բացված քվեատուփերի նախնական արդյունքները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ընդհանուր քվեատուփերի 80 տոկոսը հաշվել են, եւ ստացվել է հետեւյալ պատկերը․
«Արդարություն եւ զարգացում» կուսակցություն-49,7 տոկոս,
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն-25 տոկոս,
«Ազգայնական շարժում» կուսակցություն-12 տոկոս,
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն-10,3 տոկոս։





























