Նոյեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցի թիվ 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Տիգրան Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ՆԱ խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ համայնքի տարածքից «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաներից կատարել է էլեկտրական մարտկոցների գողություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: