Նոյեմբերի 2-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհին՝ երկաթյա խաչի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 SO 963 պետհամարանիշի (վարորդ Ա. Հ. 1981 թ. ծնված) եւ «ԿամԱԶ» մակնիշի 18 UL 535 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Վ.) ավտոմեքենաներն, ինչի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Հ.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























