Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները 111 մարդու անձնագիր են գտել: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ուժերի եւ հատուկ կազմավորումների բաժնի տնօրեն Ալեքսանդր Ագաֆոնովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ներկայում ավելի քան 15 քառակուսի կիլոմետր տարածք է հետազոտվել: Ուղեւորների անձնական իրերը տեղափոխել են Կահիրե՝ հետագայում Պետերբուրգ փոխադրելու համար: