ԱՄՆ Ռազմածովային ուժերի կապիտան Վիննի Վուդին ազատել են ծառայությունից՝ ամուսնացած կնոջ հետ կապի եւ նրա ամուսնու հետ ծեծկռտուքի համար:

The Navy Times-ի փոխանցմամբ, Վուդը ՌԾՈՒ-ում ծառայել է 26 տարի, նա ամուսնացած է:

Ըստ Lenta.ru-ի, օգոստոսին Վուդի ղեկավար Գունտեր Բրոնի մոտ է եկել զայրացած ամուսինը՝ ներկայացնելով իր կնոջ եւ Վուդի նամակագրությունը: Բրոնը վերջինին հրահանգել է չմոտենալ ամուսնացած կնոջը: Սակայն 2 օր անց տղամարդը կնոջը տանը չի գտել եւ գնացել է Վուդի տուն ու ծեծկռտուք սկսել: Վուդին տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

Վիննի Վուդը հերքել է, որ կնոջ հետ սեռական կապ է ունեցել՝ հայտարարելով, որ իրենց պարզապես ընկերներ են: Սակայն զինվորական դատարանը կապիտանին մեղավոր է ճանաչել: