2015-2016 թվականներին Հայաստանը Ճապոնիայից 4-5 մլն դոլար կստանա՝ սողանքներից պաշտպանության համար: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի տարածքի 3-4%-ը գտնվում է սողանքային գոտում: Դրանցից պաշտպանվելու նպատակով հանրապետությունը համագործակցում է ճապոնացի գործընկերների հետ:

«Տեխնիկական աջակցության շրջանակում մեր գործընկերները մեզ անհրաժեշտ սարքավորումներ կուղարկեն ու կվերապատրաստեն մեր աշխատակիցներին»,- հայտարարեց նախարարը: