Հայաստանի հետ միասնական Հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը բոլոր ոլորտներում՝ ոչ միայն տնտեսական, մարդասիրական, մշակութային, այլեւ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւս մեկ օրինակ է: Նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով, դա պլանային համաձայնագիր է, որը պատրաստվել է երկար ժամանակահատվածում: «Սա եւս մեկ օրինակ է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, ոչ միայն տնտեսական, մարդասիրական, մշակութային, այլեւ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում, քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ մասին կապահովենք մեր պետությունների անվտանգությունը»,- ընդգծեց Վալենտինա Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ կոլեկտիվ անվտանգության ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը եւ այն ուղարկել նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությանը:





























