Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է Վրաստանի հետ սահմանին կապի համակարգի տեղադրումը: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԱԾ ղեկավարի տեղակալ Արամ Հակոբյանը:
Նա նաեւ հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել 2013-2014 թվականներին: Հիմա կապի համակարգ է տեղադրված սահմանին ամբողջ երկայնքով, իսկ որոշ տարածքներում նաեւ տեսախցիկներ են տեղադրվել:
«Մի խոսքով՝ այդ ուղղությամբ առաջընթաց կա»,- հավելեց Արամ Հակոբյանը:





























