Դրական է փաստը, որ Սիրիայի հարցով բազմակողմ բանակցություններ են կայացել՝ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ՄԱԿ-ի մի շարք պետությունների մասնակցությամբ: Նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ մեկնաբանելով Սիրիայի հարցով Վիեննայում անցկացված հանդիպման արդյունքները:

Երկրորդ, ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հարկավոր է միասին պայքարել ԻՊ-ի եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում:

«Բայց կարեւոր է, որ բոլորը համաձայնել են արտաքին միջամտության անթույլատրելիության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման հետ, եւ այն հարցում, որ միայն սիրիացի ժողովուրդը պետք է որոշի պետության, Սահմանադրությա կառուցվածքը եւ թե ով պետք է լինի նախագահը: Հիմա այդ սկզբունքների կիրառման հերթն է: Իհարկե, այս ձեւաչափը կշարունակվի, եւ ես վստահ եմ, որ չնայած դժվարություններին՝ համաձայնության հասնելուց զատ այլ ելք չկա»,- ամփոփեց Վալենտինա Մատվիենկոն: