Սինայի շրջանում ավիահաղորդակցության հետ կապված խնդիրներ չեն նկատվում, թռիչքներն իրականացվում են նորմալ ռեժիմով: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Մուհամմեդ էլ-Բադրին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նաեւ նշել է, որ այն վայրերը, որտեղ եգիպտական բանակը պայքարում է ահաբեկիչների դեմ, գտնվում են երկրի հյուսիս-արեւելյան նեղ գծում:
«Եգիպտական բանակի հաջող գործողություններից հետո այդ վայրերում ավիացիան աշխատում է նորմալ ռեժիմով, որեւէ խնդիր չի առաջանում»,- նշել է դիվանագետը:





























