Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը 66 կոպեկով նվազել է եւ կազմում է 63 ռուբլի: Եվրոն նույնպես ավելի քան մեկ ռուբլով անկում է գրանցել, եւ փոխարժեքը կազմում է 69 ռուբլի 5 կոպեկ: Այս մասին են վկայում բորսայի տվյալները:

Ըստ Lenta.ru-ի, ռուբլու ամրապնդումը կապված է նավթի գների բարձրացմամբ. ICE բորսայում Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 49.46 դոլար:

Փորձագետների գնահատմամբ, ռուբլին սկսել է դիրքերն ամրապնդել այն բանից հետո, երբ Ռուսաստանի բանկը սահմանափակել է ռեպոյի գործողությունները (արժեթղթերի գրավադրմամբ բանկերի վարկավորումը):