Ֆինլանդիայի Հյուվինկյա քաղաքի խոզաբուծական գիտահետազոտական նախկին կենտրոնում մուսուլման փախստականների համար ժամանակավոր կացարան են բացել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Iltalehti թերթը։
Ներկայումս այդ կենտրոնում տեղավորվել է 100 մարդ։ Կենտրոնը բացելիս ֆիները տագնապներ ունեին, որ դա կարող է բողոքի ալիք առաջ բերել մուսուլմանների մոտ, քանի որ խոզը նրանց համար կեղտոտ կենդանի է։ Սակայն կենտրոնի գործադիր տնօրեն Միլյա Սակսին հայտնել է, որ մինչեւ հիմա նման խնդիրներ չեն առաջացել։
«Այս գիտահետազոտական կենտրոնն իր գործունեությունը դադարեցրել է 2 տարի առաջ։ Եվ դրանից հետո այնտեղ խոզեր չեն բուծել։ Մենք դեռ չենք որոշել ասե՞լ այդ մասին փախստականներին, թե՞ ոչ։ Մյուս կողմից մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- ասել է Սակսին՝ նշելով, որ փախստականներին տեղակայում են գրասենյակային տարածքներում, որտեղ խոզեր չեն եղել։




























