Ֆինլանդիայում փախստականների հոսքի հետեւանքով մահմեդականների թիվը կարճ ժամանակում գերազանցել է ուղղափառների թվին, հաղորդում է Yle-ն:

Այս պահին Ֆինլանդիայում ապրում է մոտ 70 հազար մահեմդական, եւ այդ թիվը շարունակում է աճել:

Ուղղափառների թիվը այս երկրում 61 հազար է, այնուհետեւ գալիս են «Եհովայի վկաները» (18 հազար), Ազատ եկեղեցին (15 հազար) եւ Կաթոլիկ եկեղեցին (13 հազար): Ֆինլանդիա ժամանող փախստականների մեծ մասը աշխարհիկ մահմեդականներ են, հաղորդում է Gazeta-ն:

«Նրանցից ոմանք գարեջուր են խմում, բայց ոչ ոք չի հարբած չի եղել»,-ասել է փախստականների ընդունման կենտրոնի փոխտնօրեն Յոուտսենո Կյահկենենը: