Սյուզան Քարլանդը՝ ավստրալացի լրագրող Վալիդ Ալիի կինը, պարտավորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին մեկ ավստրալական դոլար զոհաբերել համացանցային տրոլլների ուղարկած ամեն թվիթի համար, որում իր հասցեին ատելության եւ անհանդուրժողականության նշաններ կլինեն, տեղեկացնում է  Mashable-ը։

Քարլանդը նման քայլի է դիմել Twitter-ում եւ Facebook-ում մշտական բացասական տեղեկությունների պատճառով, որ ստանում է  «ազատության համար պայքարող անանուն օգտատերերից»։ Նրան մեղադրում են ջիհադին աջակցելու համար, սպառնում են եւ մահն են ցանկանում։  Նրան ատողները պնդում են, որ մահմեդական այդ կինը «սիրում է ճնշում, սպանություններ, պատերազմներ եւ սեքսիզմ»։ Այս ամենը նրա համար, որ իսլամ է դավանում, տեղեկացնում է Gazeta-ն։

Նախ նա փորձել է անտեսել համացանցային տրոլներին, իսկ հետո արգելափակել է։  Սակայն երբ նրանց թիվը չափից ավելի է մեծացել, որոշել է փողը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել։ Իր մտադրությունների մասին հայտարարելու պահին նա արդեն  1000 ավստրալական դոլար էր նվիրաբերել։