ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցներն ուժեղացրել են Վաշինգթոնում Կոնգրեսի հսկողությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ իրավապահ ուժերի ներկայացուցիչը, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Աղբյուրը հայտնել է, որ անվտանգության միջոցառումները խստացվել են բացառապես զգուշավորությունից ելնելով, քանի որ այս պահին կոնգրեսին սպառնացող որեւէ վտանգի մասին տեղեկություններ չկան։

Քաղաքային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Հիքմանը հայտնել է, որ խստացված հսկողության տակ է նաեւ Ֆրանսիայի դեսպանատունը։