Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ Ավստրիայի իշխանությունները որոշել են խստացնել Սիրիայի հարցով բանակցությունների անվտանգության միջոցառումները, որոնք ընթանում են Վիեննայում, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Բանակցությունները կկայանան՝ անկախ այդ սարսափելի դեպքերից։ Լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են սահմանվել»,- ասել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը։

Նրա խոսքով՝ Փարիզի ահաբեկչություններն իրենց ազդեցությունը կունենան բանակցությունների վրա, բայց դրանց անցկացումը հարցականի տակ չէ։