Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները կազդեն Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների վրա, սակայն հանդիպումն ամեն դեպքում կկայանա։ Այս մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը։

«Բնականաբար Փարիզում հարձակումները կանդրադառնան Սիրիայի բանակցությունների վրա, որոնք այսօր ընթանում են Վիեննայում, սակայն դրանք ամեն դեպքում կայանալու են։ Բնականաբար անվտանգության միջոցառումները էապես խստացվել են»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն ասել էր, որ հանդիպումը սկսվելու է Փարիզում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիայի արտգործնախարարի զեկույցով։