Ֆրանսիան վերապրեց այն, ինչ Սիրիայում արդեն 5 տարի տեղի է ունենում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ ցավակցություն հայտնելով ֆրանսիացի պատգամավորներին Փարիզի ահաբեկչության կապակցությամբ։
«Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ կատարվում է Սիրիայում արդեն 5 տարի»,- մեջբերում է Ասադի խոսքը Europe1 ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ Փարիզի 7 շրջաններում նախօրեին գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ,պայթյուններ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 150 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























